Փաշինյանը ասել է՝ այսօր չի կարող գերիների հարազատներին ընդունել, կմնանք այնքան, մինչեւ ընդունի. գերեվարվածի եղբայր
ОбществоՄենք եկել ենք կառավարության շենքի դիմաց, որպեսզի իմանաք՝ վերջապես մեր երեխեքին ինչ ճակատագիր է սպասվում ,ու երբ են բերելու։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ գերիների ծնոնղների ու հարազատների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարվածներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ «Ուրիշ պահանջ մենք ընդհանրապես չունենք։ Մենակ իմանանք՝ երբ են մեր երեխեքին բերելու տան մեզ։ Կառավարությունը երկրի բարձրագույն ղեկավարման կառույցն է ու ուզում ենք այդ կառույցից մեր երեխեքի վերադարձի հետ կապված տեղեկատվություն ստանալ։ Վարչապետի խորհրդականը դուրս է եկել ու ասել, որ նա այսօր չի կարող մեզ ընդունել այսօր իր մոտ։ Մենք հիմա սպասելու ենք այնքան ժամանակ մինչեւ ընդունի, պետք լինի վաղն էլ կսպասենք ու շարունակ այսպես ։ Այո, այստեղ նաեւ հետ վերադարձած ռազմագերիներ կան, որոնք մեզ հետ եկել են ու պահանջում են իրենց ընկերներին հետ վերադարձնել։
Ավելին...