ԵՊՀ-ն IDBank-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթ
ОбществоՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի ավարտին ԵՊՀ 4 ուսանող կստանա միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին)։
Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են Երևանի պետական համալսարանի բակալավրի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում), ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:
«Գնահատելով և կարևորելով մեր յուրաքանչյուր հերոսի անվան վառ հիշատակը և մեծ տեղ տալով կրթությանը՝ այս անգամ որոշեցինք կրթաթոշակ սահմանել հենց Գևորգի անունով, որը համալսարանում աչքի էր ընկնում գիտական մեծ պոտենցիալով։ Գևորգը նաև շատ մեծ հայրենասեր էր։ Կարծում ենք, որ սա ևս մեկ քայլ է դեպի զարգացող Հայաստան», - ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Կրթաթոշակի մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 25-ն է։ Դիմելուց հետո մրցույթի մասնակիցները մրցութային հանձնաժողովի կողմից կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։
Մրցույթին դիմելու կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ