Բրազիլիայում սառնամանիքներ են. սուրճի գինը մոտեցել է 7 տարվա առավելագույն ցուցանիշին
ЭкономикаԲրազիլիայում տեղի ունեցած սառնամանիքից հետո սուրճի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում մոտեցել է վերջին 7 տարվա առավելագույն ցուցանիշին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով Financial Times-ում հրապարակված տվյալները, արաբիկա տեսակի սուրճի հատիկների ֆյուչերսների գինը գերազանցել է 2 դոլարը մեկ ֆունտի դիմաց: Նման ցուցանիշ գրանցվում է 2014 թվականից ի վեր առաջին անգամ: Վերջին մի քանի օրվա ընթացքում ըմպելիքի որոշ արտադրողներ, ինչպիսիք են Tchibo-ն և UCC-ն, արդեն բարձրացրել արտադրանքի գինը:
Բրազիլիան, որը աշխարհում սուրճի խոշորագույն արտահանողն է, երկրորդ տարին անընդմեջ բախվում է տարերային աղետների: 2021 թվականին սուրճի դաշտերը տուժել են սառցակալման պատճառով, իսկ 2020 թվականին դաշտերին խոշոր վնաս էր հասցվել վերջին հարյուր տարվա ամենադաժան երաշտի պատճառով:
Դեռևս պարզ չէ, թե որքան վնաս է պատճառվել դաշտերի սառցակալումից: Այնուամենայնիվ ցածր ջերմաստիճանը կարող է հանգեցնել բերքի ծավալների կրճատման հետագա 3-4 տարվա ընթացքում: