Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
СпортՏոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
1/4 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցել էր Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։ Մեր բռնցքամարտիկը առավելության էր հասել 5-0 հաշվով։ Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: