Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը
КультураԿալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել Է Գրինվիլ փոքրիկ քաղաքը, որի պատմությունն սկսվում Է «ոսկու տենդի» ժամանակներից: Այդ մասին հաղորդել Է KXTV տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դիքսի» հրդեհը մինչև Գրինվիլ Է հասել լույս օգոստոսի 5-ի գիշերը: «Քաղաքը ոչնչացվել Է երկու ժամում»,-հեռուստաալիքին ասել Է բնակչուհիներից մեկը: Ինչպես հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ի թիվս այլ շինությունների քաղաքում այրվել են լցակայանը, բարը և հյուրանոցը: Գրինվիլ բնակավայրը հիմնվել Է 19-րդ դարի կեսերին, երբ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ եկվորների հոսք, որոնք տարված Էին «ոսկու տենդով»:
Քաղաքում մինչև այժմ մնացել են շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Վերջին մարդահամարի տվյալներով, քաղաքում բնակվել Է 1,1 հազար մարդ: Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ ներկայում «Դիքսի»-ի կրակն արդեն ընդգրկել Է 278 հազար ակր (ավելի քան 112,5 հազար հեկտար) տարածք: Հրդեհը ոչնչացրել Է 60-ից ավելի շինություններ և սպառնում է ավելի քան 12 հազարի: Արդեն հաջողվել է մարել դրա տարածքի 35 տոկոսը, հրդեհն ամբողջությամբ պլանավորվում է զսպել մինչև օգոստոսի 13-ը, ասվում է հայտարարության մեջ: