ԱՄԷ-ն նախատեսում է խմելու ջուր ստանալ օդից
ОбществоԱրաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ծրագրում է «ջրի գեներատորներ» տեղադրել, որոնք օդի խոնավությունը կվերածեն խմելու ջրի հանրային սպառման համար։ Էկոլոգիապես մաքուր արեւային էներգիայով աշխատող նման «հիպերչորանոցները» պետք է ապահովեն առատ եւ անխափան ջրամատակարարում ԱՄԷ խոնավ օդից։
Ըստ հաշվարկների՝ մոտ 20 չորանոց կարող է օրական արտադրել 6700 լիտր խմելու ջուր 26°C եւ 60 տոկոս խոնավության դեպքում։ Նոր տեխնոլոգիան փորձարկվում է պիլոտային նախագծի շրջանակում եւ հաջողության դեպքում կներդրվի Մասդարում՝ էկոլոգիապես մաքուր ֆուտուրիստական քաղաքում, որը ներկայում կառուցվում է Աբու Դաբիի օդանավակայանի կողքին։
Քաղաքի էներգասպառումը կապահովի տպավորիչ դաշտ՝ 22 հեկտար մակերեսով, կազմված 87 777 արեւային վահանակներից, ինչպես նաեւ լրացուցիչ վահանակներից քաղաքի շենքերի տանիքներին։ Հենց այդ արեւային վահանակները կսնուցեն գեներատորների զանգվածեղ պտտիչները, որոնք կներծծեն խոնավ օդը շրջակա միջավայրից։
Այդ խոնավ օդով լցված խողովակներում կպտտվի սառը հեղուկ, որպեսզի սառեցնի օդը մինչեւ այսպես կոչված «եղյամի կետը», երբ ջրի գոլորշին կկոնդենսացվի հեղուկ ջրի։ Հենց որ հեղուկը գոյանա, այն կհավաքեն եւ կմաքրեն՝ թույլ տալով բնակչությանը ջուր ստանալ հատուկ կայաններում։
Փորձագետների կարծիքով՝ առանց ածխաջրի տեխնոլոգիան կօգնի նվազեցնել ԱՄԷ կախվածությունը ծովային ջրի մաքրումից եւ շշալցված ջրի թանկ ներմուծումից Երկրի վրա ամենաշոգ կլիմայական շրջաններից մեկում։ Գիտնականները նշում են, որ չնայած ԱՄԷ-ն աշխարհում ջրի ամենալուրջ խնդիր ունեցող երկրներից մեկն է, այստեղ միանգամայան բավարար ջերմաստիճան եւ խոնավություն կա՝ ի հաշիվ չորացման ջրի անսահմանափակ պաշար ապահովելու համար։
Ինչպես ընդգծում են փորձագետները, խնդիրը կարելի է լուծել պարզապես խոնավությունն օդից որսալով, ընդ որում՝ այդ տեխնոլոգիան զարմանալիորեն պարզ է, կայուն եւ հասանելի ծավալելու համար։