Ռեալը գին է սահմանել Իսկոյի համար
Спорт«Ռեալը» մտադիր է բաժանվել կիսապաշտպան Իսկոյից։ Ինչպես հաղորդում է Goal-ը՝ մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 18 մլն եվրոյով, որպեսզի նրան մյուս տարի ամռանն անվճար չկորցնի, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է այդ ժամանակ։
Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», բայց կիսապաշտպանի աշխատավարձը կարող է խանգարել տեղափոխությանը։ Ներկայումս Իսկոն մրցաշրջանում 6,5 մլն եվրո է ստանում։ «Միլանը» պատրաստ չէ ֆուտբոլիստին նման գումար վճարել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»։