Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո)
ՀՀ Ոստիկանությունն այսօր` մայիսի 31-ին, ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւանում:
Ոստիկանության աշխատակիցները` ինչպես պարեկային մեքենաներով, այնպես էլ ոտքով ռեյդ են իրականացրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, ստուգել արդյոք վարորդները կրում են դիմակներ` պահպանելով անվտանգության կանոնները:
Ավելի վաղ Ոստիկանության աշխատակիցները հրահանգավորվել են անակնկալ շրջայցեր կատարել մայրաքաղաքի տարբեր մասերում եւ լինել խիստ իրավախխատների նկատմամբ: