Pfizer և Moderna ընկերությունները բարձրացրել են հակակորոնավիրուսային պատվաստանյութի գինը
ЭкономикаԿորանավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer և Moderna ընկերությունները բարձրացրել են դեղամիջոցի մեկ չափաբաժնի գինը Եվրամիության համար: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված պայմանագրի հատվածները:
Աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան Pfizer ընկերության դեղամիջոցի մեկ չափաբաժինը նախկին 15.5 եվրոյի փոխարեն այժմ արժե 19.5 եվրո: Իսկ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության պատվաստանյութի մեկ դեղաչափն արժե 25.5 դոլար՝ նախկին 22.6 դոլարի փոխարեն:
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություն տալուց ԵՄ-ում իր գնային քաղաքականության փոփոխության վերաբերյալ: