ԵՄ-ն Amazon-ին տուգանել է 746 մլն եվրոյով՝ տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար
ЭкономикаԼյուքսեմբուրգում գործող կարգավորող մարմինը ամերիկյան Amazon ընկերությանը տուգանել է 746 մլն եվրոյով՝ տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ, որն ուղարկվել է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հարցով հանձնաժողովին:
Ինչպես հետևում է հրապարակված փաստաթղթերից, որոշումը կայացվել է հուլիսի 16-ին: Վերահսկիչ մարմնի որոշմամբ՝ Amazon-ը խախտում է Եվրամիության օրենսդրությունը, որը վերաբերում է տվյալների պաշտանությունը:
Ամերիկյան ընկերությունը հայտարարություն է հրապարակել՝ վստահեցնելով, որ հաճախորդների տվյալների պաշտպանությունն իր համար առաջնահերթություն է, իսկ տուգանքն անհիմն է, քանի որ տեղեկատվական անվտանգության խախտում չի եղել: