Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
СпортՀայաստանի ներկայացուցիչ, լողորդ Արթուր Բարսեղյանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
50 մետր ազատ ոճ մրցաձևում մեր մարզիկը ցույց տվեց 23.14 վայրկյան արդյունք՝ չհաղթահարելով որակավորման փուլի արդյունքը։ Բարսեղյանը 5-րդ լողահերթում գրավեց 3-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկում Հայաստանի չեմպիոնը 73 լողորդների մեջ զբաղեցրեց 43-րդն տեղը:
Հիշեցնենք՝ մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Չորրորդ լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։