Հրշեջ-փրկարարները մարել են 59 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ОбществоՀունվարի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ մոտ 300 քմ,
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ մոտ 1 հա, Աքորի գյուղում՝ մոտ 250 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 3 հա,
Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ, Մեղրի-Շվանիձոր ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 4 հա, Այգեհովիտ գյուղում՝ մոտ 20 հա, Կիրանց գյուղում՝ մոտ 30 հա, Խաշթառակ գյուղում՝ մոտ 1000 քմ,
Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: