Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ
Փաշինյանը Հորդանանից դուրս գրված 1970-ականներին արտադրված զենքը գնել է՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Խոսքը «Оса-АК» զինատեսակի մասին է, որի մասին վարչապետն, ինքն իրեն փիառ անելով, ասում էր, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը՝ ձեռք բերելով այս սպառազինությունը։
Մինասյանը հիշեցրեց, որ իր խոսքում Փաշինյանը նշել էր նաև, թե այդ զինատեսակը նոր է, մինչդեռ այն արտադրվել է 1970-ականներին և արտադրությունից հանվել դեռևս 1980-ականների կեսերին։ «Գնված բոլոր 35 մեքենաներից հանված են տարիքի մասին վկայող «բիռկաները»»,- ասաց Մինասյանը և փաստեց, որ ՀՀ ՊՆ-ն ժամանակին, հիմք ընդունելով փորձագետների եզրակացությունը, մերժել էր այդ հնացած սպառազինությունը ձեռք բերել։
«Պարզվում է, որ ՀՀ-ն միշտ է ունեցել այդ զենքից, և կարիքը չկար Հորդանանից դուրս գրված 1970-ականներին արտադրվածները բերել մեր երկիր»,-նշեց Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ մեր զինված ուժերն ունեն շատ ավելի ժամանակակից հակաօդային համակարգեր։