Արմավիրի մարզում բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
ЭкономикаԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք:
Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503 մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764 մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):
Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն ՀՀ դրամ:
Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն։