Ավտովթարի հետևանքով սպա է մահացել
ОбществоԱրարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մահացածը սպա է եղել:
Իրավաբա.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ 35-ամյա տղամարդը Պաշտպանության նախարարության սպա է եղել: Այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննիչներ:
Ավելին...