Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению 

3 խորհուրդ սննդաբաններից՝ կազմվածքն արագ կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Видео

Ցավոք՝ մարդկային օրգանիզմը շատ շուտ է սովորում մեծ քանակությամբ սնունդ ընդունելուն, քանի որ սիրում է պաշար կուտակել: Քաղցի հորմոնը՝ գրելինը հագենալու մասին ազդանշան է ուղարկում միայն ճաշը սկսելուց 20-30 րոպե անց, և եթե աշխատանքային օրերին մարդը պարզապես չի կարող իրեն թույլ տալ օրական 5 անգամ 30 րոպե վատնել ուտելու համար, ապա հանգստյան օրերին թվում է, թե ճաշը չի ընդհատվում:

Սակայն մասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի է արագ կարգի բերել կազմվածքը՝ առանց օրգանիզմին լուրջ վնաս հասցնելու: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 խորհուրդ՝ ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարճ ժամանակահատվածում կարգի բերելու համար:

1.      Խաբիր, եթե կարող ես

Եթե մարդը կտրուկ սկսում է հետևել որևէ խիստ սննդակարգի, ապա օրգանիզմն ընկալում է դա որպես պատիժ և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու փոխարեն սկսում է նախկինից ավելի շատ ճարպ կուտակել: Սա է պատճառը, որ հետտոնական «անցումային» շրջանի համար սննդաբանները խորհուրդ են տալիս ընտրել ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդամթերք, որը հարուստ է սպիտակուցներով: Այդ կերպ հնարավոր կլինի խաբել օրգանիզմին՝ փոխարինելով համեղ ու բարձր կալորիականությամբ սնունդն ավելի դիետիկ ու օգտակար, սակայն ոչ այդքան համեղ սնունդով: Նման սննդամթերքի շարքին են դասվում անյուղ միսը, ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, ցիտրուսային մրգերը, թարմ ու շոգեխաշած բանջարեղենը: Հարկավոր է հրաժարվել սպիտակ հացից ու սպիտակ բրնձից (գոնե ժամանակավորապես), քանի որ դրանք հարուստ են հեշտ յուրացվող ածխաջրերով և ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս (ցածր գլիկեմիկ ինդեքսի դեպքում ածխաջրերը դանդաղ են վերածվում գլյուկոզայի և քաղցի զգացումը շատ ավելի երկար ժամանակ չի տանջում):

Որպեսզի 10 օրում հնարավոր լինի առանց տհաճ շիլաների և մեծ ջանքեր գործադրելու ազատվել 2-3 կգ ավելորդ քաշից, կարելի է սնվել հետևյալ կերպ.

Նախաճաշին. անյուղ կաթ կամ յոգուրտ (1,5-2,5%) վարսակի փաթիլներով (առանց շաքարավազի), փոքրիկ սենդվիչ ամբողջահատիկ հացով ու անյուղ պանրով և նարինջ կամ մի բաժակ նարնջի հյութ:

Ճաշին. մի բաժին (150-200 գրամ) անյուղ միս (տավարի, հորթի կամ հավի) շագանակագույն կամ վայրի բրնձով, հնդկաձավարով կամ մի կտոր ամբողջակատիկ հացով: Կամ կարելի է ուտել տոմատի սոուսի մեջ պատրաստված ձուկ ու բանջարեղեն:

Ընթրիքին. շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված հնդկահավ (կամ հավի կրծքամիս) բանջարեղենով, մի փոքր ցորենի կոշտ տեսակներից պատրաստված մակարոն և ֆետա պանրով ու կանաչեղենով բանջարեղենային աղցան:

2.      Լոլիկներն ազատում են քաղցի զգացումից

Բացի այդ, սննդաբանները խորհուրդ են տալիս հետտոնական օրերին ուտել սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք նվազեցնում են ուտելու ցանկությունը:

Նման սննդամթերքի շարքում առաջինը հասարակ լոլիկներն են: Շնորհիվ մեծ քանակությամբ կալիումի ու մագնեզիումի՝ լոլիկներն օգնում են գլխուղեղին ավելի արագ ստանալ հագենալու մասին ազդանշաները և վերահսկել ախորժակը: Իտալացի գիտնականներն անց են կացրել մի հետաքրքիր գիտափորձ, որի շրջանակներում կավավորների մի խմբին մի շաբաթ տվել են տոմատի սոուսով ու տավարի մսով պատրաստված սպագետտի, իսկ մյուս խմբին բեկոնով ու սերուցքային սոուսով սպագետտի: Գիտափորձը ցույց է տվել, որ կարմիր սոուսով սպագետտի ուտելու դեպքում մարդիկ ավելի շուտ են հագենում, քիչ են ուտում և ավելի երկար ժամանակով են ազատվում քաղցի զգացումից, քան կալորիաներով ավելի հարուստ սպագետիի դեպքում:

Երկրորդ տեղում ռեհանն է, որի բաղադրության մեջ պարունակվող հատուկ ֆերմենտն օգնում է վերահսկել օգտագործվող ճարպերի քանակությունը: Կարելի է այս բույսն ավելացնել տարբեր ուտեստներին և ահրաժեշտից շատ ուտելու հավանականությունը զգալիորեն կնվազի:

Ուտելու ցանկությունը նվազեցնող սննդամթերք է նաև արքայախնձորը: Այն պարունակում է բրոմելին, որը ոչ միայն նվազեցնում է ուտելու ցանկությունը, այլև օգնում է ավելի արագ քայքայել ճարպերը: Լավագույն տերբերակը որպես նախուտեստ մի շերտ արքայախնձոր ուտելն է: Ընդ որում՝ արքայախնձորն ունի բավական ցածր կալորիականություն (100 գրամում պարունակվում է ընդհամենը 52 կկալ):

3.      Վերահսկել օգտագործվող աղի քանակությունը

Իրականում տոնական օրերին կուտակած ավելորդ քաշի մեծ մասը ջուրն է, այլ ոչ թե ճարպը: Նման օրերին մարդիկ չափազանց շատ աղի սննդամթերք ու ալկոհոլ են օգտագործում և շատ քիչ են շարժվում, ինչի հետևանքով էլ խանգարվում է ջրի ու աղի հաշվեկշիռը և հեղուկը սկսում է կուտակվել օրգանիզմում: Ընդ որում՝ այս կերպ կարելի է կուտակել մինչև 5 կգ ավելորդ քաշ: Սակայն այս խնդրից ազատվելու համար առանց մասնագետի նշանակման միզամուղ դեղամիջոցներ ընդունելը նույնպես կարող է շատ վնասակար լինել, քանի որ բարձր է օրգանիզմի էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման ու սրտի աշխատանքի վատացման հավանականությունը:

Այնուամենայնիվ՝ կուտակված ավելորդ հեղուկից կարելի է ազատվել՝ առանց դեղամիջոցներ ընդունելու և օրգանիզմին վնաս հասցնելու: Պարզապես հարկավոր է օգտագործել սնդամթերք, որոնք օժտված են միզամուղ հատկություններով: Դրանց շարքին են դասվում.

·         հապալասի մորսը (ցանկալի է չգնել պատրաստին, այլ ինքնուրույն պատրաստել սառեցրած հատապտուղներից. հարկավոր է 1.5 բաժակ հատապտուղներին ավելացնել 1 լիտր ջուր, եռացնել, եփել 10 րոպե, այնուհետև սառեցնել և քամել հատապտուղները),

·         կաթով սև թեյը,

·         նուռը (ուտել օրական կես նուռ կամ խմել կես բաժակ նռան հյութ),

·         ծնեբեկը (спаржа) (այս բույսը պարունակում է ասպարագին, որը խթանում է երիկամների աշխատանքը),

·         նեխուրը (сельдерей) (նեխուրը պարունակում է ամիաթթուներ, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ հեղուկը ենթամաշկային մանրաթելերից),

·         բրյուսելյան կաղամբը:

Ավելին...

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян