Օլիմպիական երդման տեքստում փոփոխություններ էին կատարվել
СпортՏոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցեց տարբեր պատվիարկությունների վեց հազար ներկայացուցիչ։ Ավանդութի համաձայն տեղի ունեցավ երդման արարողություն, գրում է ՀԱՕԿ-ը:
Մարզիկների անունից տեքստը ընթերցեցին ճապոնացիներ, աթլետ Ռյուտա Յամագատան և սեղանի թենիսիստ Կասումի Իշիկավան։ Ի դեպ, երդման տեքստում հավելել են հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին բառերը: Երդում տվեցին նաև երկուական մրցավար և մարզիչ։
Օլիմպիական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց օլիմպիական դրոշը։
Ելույթ ունեցան «Տոկիո-2020» կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն և միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։ Ճապոնիայի կայսր Նարուհիտոն 32-րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը հայտարարեց բացված։
Հայտնի թենիսիստուհի, ճապոնացի Նաոմի Օսական վառեց օլիմպիական ջահը։