Nissan-ը Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհից և հայտնվել է ձորում. կա վիրավոր
ОбществоԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Մարիամ Շ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Մարիամ Շ.-ն տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: