Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով. Եղանակը Հայաստանում
ОбществоՍահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40 +42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +35+37:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +26 +31,
Կոտայքի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +26 +31,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31+34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31,
Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +29 +34,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +33 +36,
Արարատում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +38,
Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +38,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +34 +38,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +29 +32,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34 +38:
Ավելին...