Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է. Էրիկ Ալեքսանյան
ОбществоԳորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է և այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։
Հիշեցնեք, որ Առուշանյանը հուլիսի 16-ին 2 ամսով կալանավորվեց:
Ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի՝ նա կալանավորվել է Քարահունջի համայնքապետի ցուցմունքի հիման վրա:
Նշենք, որ Քննչական կոմիտեի հունիսի 14-ի հայտարարության համաձայն, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիորթյունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնաիրավչությունը) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա։