Պաշտոնական. Պապիկյանը վերադարձավ Ալաշկերտ. Չեմպիոնը ևս 2 նորեկ ունի
Спорт«Արարատից» «Ալաշկերտ» է վերադարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Աղվան Պապիկյանը, հայտնում է չեմպիոնի մամուլի ծառայությունը: Պապիկյանը նաև Լեհաստանում խաղալու մեծ փորձ ունի:
«Կրասնոդար-2»-ից «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի առաջատարներից Խորեն Բայրամյանի կրտսեր եղբայրը՝ 23-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանը:
«Ալաշկերտի» կազմը համալրել է նաև Երևանի «Նոայի» նախկին ավագ, կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտը» մրցելու է «Շերիֆի» հետ: Առաջին խաղը կկայանա Երևանում՝ հուլիսի 20-ին: