ԵՄ-ն կարող է դադարեցնել Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը՝ դատական համակարգի բարեփոխումների պատճառով
ЭкономикаԸնտրությունների անցկացումն ու Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների նշանակումը՝ ի հեճուկս այդ գործընթացը դադարեցնելու ԵՄ կոչերին, Վրաստանի իշխանությունների կորցրած հնարավորությունն է դատական համակարգի «իրական և համապարփակ» բարեփոխումների հանձնառությունն ապացուցելու համար: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Նշանակումները հակասում են ապրիլի 19-ի համաձայնագրի առանցքային դրույթներին, որոնց համաձայն՝ բոլոր ընթացիկ նշանակումները պետք է կասեցվեն, Վենետիկի հանձնաժողովի բոլոր խորհրդատվությունները պետք է ամբողջովին իրականացվեն: Ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգի անկախությունը, պատասխանատվությունը և որակը պետք է բարձրացվի լայնամասշտաբ ընթացակարգում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Գերագույն դատարանի վեց դատավորի թեկնածությանը՝ չնայած դատավորներինշանակման գործընթացը կասեցնելու և վերանայելու ԵՄ կոչերին, որպեսզի թեկնածուների ընտրությունը համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
«Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացի վերանայումը Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունների համաձայն, նախքան նշանակումներ անելը Վրաստանին մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացման նախապայմանն էր: Տվյալ քայլը ներկա պահին կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ ծրագրի վրա»,- նշվում է հայտարարության մեջ: