ԱՄՆ-ում վերջին 13 տարվա ընթացքում ռեկորդային գնաճ է գրանցվել. CNN Business
Экономика
Հունիսին ԱՄՆ-ում սպառողական ապրանքների և ծառայությունների գնաճն ավելացել է. գնաճի տեմպը ռեկորդային մակարդակի է հասել 13 տարվա ընթացքում: Այս մասին գրում է CNN Business-ը:
«Սպառողական գների ինդեքսը, որը երկրում գնաճի հիմնական ցուցանիշն է, միայն հունիսին աճել է 0,9%-ով, ինչը վերջին 13 տարիների ամենամեծ ամսական աճն է»,-ասված է նյութում:
Ընդհանուր գները վերջին 12 ամսվա ընթացքում աճել են 5,4%-ով, «ինչը ևս 13 տարվա ընթացքում ամենամեծ աճն է»:
Միևնույն ժամանակ, գնաճի մեծ մասը կապված է բենզինի գների հետ, որոնք զգալիորեն ավելի բարձր են, քան նախորդ ամռանը, երբ համավարակը տրանսպորտի պահանջարկի, ինչպես նաև նավթի գների կտրուկ անկում է առաջացրել: Նախորդ տարվա համեմատ բենզինի գներն աճել են 45.1%-ով:
«Բայց նույնիսկ հաշվի չառնելով սննդամթերքի և էներգակիրների անկայուն գները՝ հունիսին սպառողական գների բազային ինդեքսն աճել է 0.9%-ով, իսկ վերջին 12 ամսվա ընթացքում` 4.5% -ով»,-գրում է CNN-ը: