ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը
Թեև արտախորհրդարանական քաղաքական դաշտում բավականին ակտիվություն է նկատվում, սակայն Ազգային ժողովի ըննդիմադիր քաղաքական թևի ներկայացուցիչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն աշխատում է հարցերն ավելի քաղաքակիրթ ու կառուցողական հուն տեղափոխելով լուծումներ առաջարկել: Եվ սա բնական է, քանի որ երկրում կուտակված և օր-օրի ավելացող խնդիրները պետք է ոչ թե մատի փաթաթան սարքել ու ավելորդ աղմուկ-աղաղակի նյութ դարձնել, այլ քրտնաջան աշխատելով դրանք լուծել, որպեսզի, առանց այն էլ դժվար կացության մեջ հայտնված երկիրն է՛լ ավելի չմխրճվի խնդիրների մեջ:
Կարճ ասած՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մոտեցումը նույնն է՝ օգնել ժողովրդին, որպեսզի դժվար կացության մեջ հայտնված, ինչպես նաև՝ սոցիալական խնդիրներ ուենցող ժողովուրդը մենակ չմնա իր առօրյա հոգսերի հետ: Առավել ևս, երբ սկսվել է գյուղատնտեսական աշխտանքների ակտիվ սեզոնը և այս ժամանակահատվածում ավելի շատ գործել է պետք, քան խոսել: