Էրիկ Վարդանյանը վերադառնում է Փյունիկ
СпортՌուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադառնում է Հայաստան:
Sport24-ի հաղորդմամբ, Վարդանյանը «Փյունիկում» կխաղա վարձակալությամբ, իսկ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով:
2020/21 մրցաշրջանում Հայաստանի հավաքականի թեկնածուն ՌՊԼ-ում անցկացրել է միայն 1 խաղ, ևս 4 անգամ խաղացել է երիտասարդական թիմի կազմում:
Էրիկի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի դեկտեմբերի 30-ը:
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 4 խաղում Վարդանյանը դարձել է 1 գոլի հեղինակ: