Ռիչարդ Բրենսոնի՝ դեպի տիեզերք թռիչքի նախաշեմին Virgin Galactiс ընկերության արժեթղթերը թանկացել են 13 %-ով
ЭкономикаԱմերիկյան Virgin Galactic օդատիեզերական ընկերության արժեթղթերն աճել են 12.67 տոկոսով. Նյու Յորքի ֆոնդային բորսայում կայացած աճուրդում մեկ արժեթղթի գինը հասել է 50.61 դոլարի:
Ինչպես փոխանցում է РБК-ն, առավելագույն արժեքն աճուրդի պահին կազմել է 50.87 դոլար (աճ՝ 13,07 տոկոս): Նշվում է, որ ընկերության արժեթղթերը թանկանում են ընկերության հերթական տիեզերական թռիչքի նախօրեին:
Ընկերության հիմնադիր, բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է հուլիսի 11-ին SpaceShipTwo Unity տիեզերանավով մեկնել ենթաուղեծրային թռիչքի:
Հաջող թռիչքի դեպքում վերջինս առաջ կանցնի իր ամերիկացի մրցակից, Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը հուլիսի 20-ին նախատեսում է նման թռիչք իրականացնել Blue Origin ընկերության տիեզերանավով: