«Իմաստուն, խորը, սիրելի և միակ սկեսուր». Զարուհի Բաբայանի շնորհավորանքը Սոֆի Դևոյանի 72-ամյակին
ВидеоՀՀ ժողովրդական արտիստուհի Սոֆի Դևոյանն այսօր նշում է 72-ամյակը: Այդ առթիվ շնորհավորական գրառում է արել նրա հարսը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը:
«Հարազատ, իմաստուն, խորը, սիրելի և միակ սկեսուր, ծնունդդ շնորհավոր»,- գրել է նա և սկեսուրի հետ լուսանկարներ հրապարակել:
«Սթորի» բաժնում Զարուհին ևս մեկ լուսանկար է հրապարակել, որին կից սկեսուրին ուղղված հաճոյախոսություններ է գրել․ «Գեղեցիկ, տաղանդավոր, միակ, աննման, նրբաճաշակ, հեզաճկուն, կանացի, շքեղ»:
Նշենք, որ հարազատները անակնկալ են կազմակերպել Սոֆի Դևոյանի համար և բացօթյա տարածքում տոնում են նրա տարեդարձը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Tert.am Life-ի հետ զրույցում Սոֆի Դևոյանն ասել էր, որ իր ձեռքբերումներից է նաև հարսը: Նախորդ տարի նա տարեդարձը նշել էր կարանտինի մեջ, քանի որ վարակվել էր COVID-19-ով։