Հրաժեշտ լեգենդին. Վլադիմիր Մենշովին ճանապարհել են բուռն ծափահարությունների ներքո (տեսանյութ)
КультураՄոսկվայի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանը ավարտվել է խորհրդային և ռուսաստանցի ականավոր ռեժիսոր, դերասան, սցենարիստ Վլադիմիր Մենշովի հրաժեշտի արարողությունը: Այս մասին գրում է life.ru կայքը:
Բազմաթիվ գործընկերները և երկրպագուները երկարատև ծափահարություններով են ճանապարհել վարպետին:
Արարողությանը ներկա են եղել Մենշովի դուստրը՝ Յուլիան, և ռեժիսորի այրին՝ Վերա Ալենտովան, որը վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից: Մոսկվայի գեղարվեստի թատրոնի դպրոց ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին բեմից կարդացել է նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի ցավակցական հեռագրերը: Իր անունից նա ավելացրել է, որ Վլադիմիր Մենշովը «արվեստի բոլոր դրսևորումներում առաջինն էր»: Ռեժիսորից բաժանվելիս սրտանց խոսք է ասել նրա մտերիմ ընկերը՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Պանկրատով-Չյորնին: Նա խոսել է Մենշովի` ռուս տղամարդու բնության խորը ընկալման մասին և համոզմունք է հայտնել, որ նրա ֆիլմերը հավերժ կմնան դիտողի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կորոնավիրուսի հետևանքներից մահացել է հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Նա 81 տարեկան էր:
Տեսանյութն` այստեղ: