«ԱվտոՎԱԶ»-ը մտադիր է էլեկտրամեքենաների և հիբրիդային մոդելների թողարկում սկսել նոր հարթակի հիման վրա
Экономика«ԱվտոՎԱԶ» ընկերությունը մտադիր է մինչև 2028 թվականը սկսել Lada ավտոմեքենաների թողարկումը նոր՝ «կանաչ» հարթակի վրա: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավտոարտադրողը կկարողանա մեքենաներ արտադրել, որոնք կաշխատեն ինչպես բենզինով, բնական գազով, այնպես էլ հիբրիդային տարբերակներ:
Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Նիկոլյա Մորը էկոլոգիային նվիրված «Ինոպրոմ-2021» միջոցառման ժամանակ: Նրա ներկայացրած ծրագրով նոր հարթակին ընկերությունը կանցնի 2027-28 թվականներին, որից հետո Lada-ի «զինանոցում» կհայտնվեն վառելիքի այլընտրանքային տեսակով աշխատող նոր մեքենաներ:
«Լադա»-ի նոր մոդելների շարքում ջրածնով աշխատող հնարավոր տարբերակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Ներկայում ընկերության մոդելային շարքում ընդգրկված է Vesta CNG մակնիշի մեքենան, որն աշխատում է ինչպես բենզինով, այնպես էլ բնական գազով: