Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է
Մի քաղաքացի զանգահարել է Shamshyan.com եւ հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, եւ արդեն մի քանի օր է, մայրն է ջերմում, սակայն որեւէ կերպ չեն կարողանում թեստավորել:
Աղբյուրի հետ զրույցում նա մասնավորապես ասել է.«Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում:
Փաստորեն մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե 4 օր տոն է, նախ, ով ա որոշել, որ էս օրերին տոն դնեն, երբ երկրի վիճակը ծանր է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողություն չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել՝ տեղյակ չեն. «Թաղումից անցավ 4 օր, մեծ մորաքույրս, որ ապրում է Բանգլադեշում, հիվանդանում ա, գնում ա բժշկի, ասում են երկկողմանի թոքաբորբ ա, բուժում ա անցնում տան պայմաններում, բուժվելուց հետո վիճակը վատանում է, տանում են հիվանդանոց, այնտեղ 2 օր ապրեց ու մահացավ կորոնավիրուսից:
Էլի ոչնչի չմասնակցեցինք, 2 օր առաջ մյուս մորքուրիս, որ ապրում ա Աղձք գյուղում, հազով տղան տանում է Աշտարակի հիվանդանոց, տղային թեստավորում են, պատասխանը՝ դրական, տեսնելով սա,մորն էլ են թեստավորում, հենց տանում են, Աշտարակի հիվանդանոցում միանգամից վերակենդանացում են տանում: Մինչեւ առավոտ չլուսացրեց մորաքույրս: Էլի կորոնայից մահացավ:
Հիմա արդեն 3 օր ա մամաս 39 ջերմություն ունի, սկոռի ենք կանչում, մենք մեր հաշվին տարանք թոքերը նկարեցին, ասեցին թոքաբորբ չունի, բայց էդ մարդը ջերմում ա: 1-03-ից ասում են զանգեք ձեր թաղամասային բժշկին, թաղամասայինն էլ ասում ա անտիբիոտիկներ տվեք, երկուշաբթի կգանք: Բայց մինչեւ երկուշաբթի դեռ ինչքան կա…մեր մերն ա, ինչ անենք, չմոտիկանալ չենք կարող»,-ասաց տիկինը, նշելով, որ 4 օր շարունակ չեն կարողանում ոչինչ անել»: