Ուզբեկստանում սահմանափակել են Twitter-ի, TikTok-ի եւ Вконтакте-ի աշխատանքը
МеждународноеՈւզբեկստանի վերահսկիչ մարմինները սահմանափակել են Twitter, TikTok եւ Вконтакте սոցիալական ցանցերի աշխատանքը՝ անձնական տվյալների մասին օրենքի խախտման պատճառով, ուրբաթ օրը հայտնել է Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության ոլորտի վերահսկողության պետական տեսչության («Ուզկոմնադզոր») մամուլի ծառայությունը:
Ուրբաթ օրը Ուզբեկստանում սոցիալական ցանցերի օգտվողները հաղորդել են TikTok, Skype եւ Twitter հավելվածների ընդհատումների մասին: Հունվարի վերջին Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը ստորագրել էր «Անհատական տվյալների մասին» օրենքում փոփոխությունների կատաելու մասին օրենքը, որի համաձայն` ապրիլի 15-ից բոլոր ինտերնետային ռեսուրսները պարտավոր են պահպանել հանրապետության քաղաքացիների անձնական տվյալները երկրի տարածքում: Ավելի ուշ «Ուզկոմնադզորը» հաղորդել էր, որ մի շարք արտասահմանյան ինտերնետային ընկերությունների` Facebook Inc Google-ին, Mail.ru- ին, Microsoft Skype-ին, Telegram-ին, Tencent Wechat-ին, TikTok-ին, Twitter-ին, Yandex-ին, ծանուցել է օրենքի սահմանված պահանջներին համապատասխանելու անհրաժեշտության մասին:
«Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների մշակման ընթացքում իրավական պահանջների խախտման հետ կապված սահմանափակվել է մի շարք սոցիալական ցանցերի օգտագործումը»,- ասված է «Ուզկոմնադզոր»-ի Telegram -լիքում տարածված հաղորդագրության մեջ: Գերատեսչության համաձայն, Twitter-ը, TikTok-ը եւ Вконтакте-ն ընդգրկված են անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները խախտողների գրանցամատյանում: «Ուզբեկստանի Հանրապետության տարածքում համացանցում համապատասխան ռեսուրսների օգտագործումը սահմանափակված է սահմանված կարգով` մինչ հայտնաբերված թերությունների վերացումը»,- հավելել մամուլի ծառայությունը: