Երևանում վրաերթի են ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
ОбществоԱյսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանը Շիրակի փողոցում՝ «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի աշխատակիցների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն. որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Սմբատյանն ու Աբրահամ Հովհաննիսյանը։Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սփթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելին...