Մեկնարկել են Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն Ուիք 4» ֆիլմի նկարահանումները (լուսանկար)
КультураԿանադացի դերասան Շամիր Անդերսոնը, որը մասնակցում է John Wick 4 մարտաֆիլմի նախագծին, իր ինստագրամյան էջում արված հրապարակման միջոցով հայտնել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին:
«Այսպիսով՝ սկսում ենք», - գրել է Անդերսոնը։
Ֆիլմի ռեժիսորը Չադ Ստահելսկին է, որը նկարահանել է նաև վարձկանի վտանգավոր արկածների մասին ֆիլմի նախորդ 3 մասերը, իսկ սցենարի հեղինակներն են Շեյ Հաթենը և Մայքլ Ֆինչը։ Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2022 թվականի մայիսին, եթե կորոնավիրուսային նոր սահմանափակումներ չլինեն։
Անցյալ օգոստոսին Lionsgate ստուդիայի տնօրեն Ջոն Ֆելթհեյմերն ասել էր, որ նրանք աշխատում են ֆիլմի 4-րդ և 5-րդ մասերի վրա՝ դրանք առանց ընդմիջման նկարահանելու նպատակով։