Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կորոնավիրուսի նկատմամբ նման անպատասխանատու վերաբերմունք որեւէ տեղ չկա: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Ըստ նրա՝ այսպիսի իրավիճակը ձեռնտու է իշխանություններին, քանի որ համաճարակի հետ կապված խնդիրների ֆոնին նրանք անօրինական կերպով փորձում են լուծել իրենց քաղաքական խնդիրները, օրինակ՝ ապօրինի կերպով չեղյալ հայտարարելով ապօրինի նշանակված հանրաքվեն, փորձում են ապօրինի կերպով փոխել Սահմանադրական դատարանի անդամներին:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր հերթին հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում Հայաստանն ամեն օր նոր ռեորդներ է սահմանում է կորոնավիրուսի մասով:
«Ժամանակին, երբ խելամիտ մարդիկ խոսում էին սահմանները փակելու եւ լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, Փաշինյանը խոսում էր օղու եւ ախտահանման մասին: Իշխանությունները ձախողեցին համաճարակի դեմ պայքարը: Նրանք պետք է գիտակցեն դա, հրաժարական տան եւ կառավարությունը հանձնեն կոմպետենտ մարդկանց: Այս գործընթացը պետք է սկսվի ընդդիմադիր ուժերից խորհրդարանում»,- ասաց նա:
Քաղաքական գործիչը հավելեց, որ նախորդ իշխանությունների օրոք անհնար էր լսել, թե ինչպես է միեւնույն պաշտոնատար անձը, այդ թվում՝ առողջապահության նախարարը, կարճ ժամանակում իրարամերժ հայտարարություններով հանդես գալիս:
«Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը խոսում է կորոնավիրուսային հեղափոխության մասին, միեւնույն ժամանակ փչանում են հարաբերությունները Վրաստանի հետ»,- ասաց Վահան Բաբայանը: