Ուկրաինայի մշակույթի նախարարութունը Կիրկորովին բացառել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակից
КультураՈւկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին հանել է երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, նման որոշում է կայացվել Ուկրաինայի Անվտանգության ծառայության դիմումի համաձայն:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայության՝ նախորդ դիմումը հետ կանչելու մասին նամակի համաձայն՝ մշակույթի նախարարությունը բացառում է Կիրկորովին Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակից», -ասվում է համապատասխան հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ծառայության դիմումը թվագրվում է հունիսի 25-ին:
Նախարարությունից հավելել են, որ Կիրկորովին տվյալ ցանկում ընդգրկելու հրամանը ճանաչվել է ուժը կորցրած: Միևնույն ժամանակ ո՛չ ցանկում ներառման, ո՛չ էլ ցանկից բացառելու պատճառները չեն նշվում:
Հիշեցնենք, որ երգչին այդ ցանկում ներառելու մասին հայտնի էր դարձել հունիսի 23-ին: