«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղին նկատել են Ջեյն Օսթինի վեպի էկրանավորման նկարահանման հրապարակում
Культура«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հայտնի դերասանուհի Դակոտա Ջոնսոնին նկատել են Netflix հոսթինգային ծառայության` Ջեյն Օսթինի «Համոզում» վեպի ժամանակակից էկրանավորման նկարահանման հրապարակում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։
31-ամյա դերասանուհուն նկատել են սպիտակ երկար զգեստով և կանաչ վերնահագուստով՝ ֆիլմի աշխատակազմի անդամներից երկուսի հետ զրուցելիս։
Ավելի վաղ Variety ամսագիրը նշել էր, որ Netflix-ը պատրաստվում է դասական գործին «ժամանակակից, սրամիտ մոտեցում» ներկայացնել։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Փոխարենը հայտնի է, որ ֆիլմում ներառված են ռասայական տարբեր պատկանելիություն ունեցող դերասաններ` Քեթրին Դրիսդալը, Ռուբի Փարքերը և այլոք։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դակոտա Ջոնսոնը ներկայանալու է Netflix հոսթինգային ծառայության` Ջեյն Օսթինի «Համոզում» վեպի ժամանակակից էկրանավորման մեջ։ Օսթինի գլխավոր հերոսուհին՝ Էնը, չի ցանկանում համապատասխանել հասարակության կանոններին և փոխարենը ընտրում է իր՝ սնանկացմանը մոտ կանգնած ընտանիքի հետ կյանքը։ Էնը 27 տարեկան չամուսնացած օրիորդ է, որը հասկանում է, որ սիրո մեկ այլ հնարավորություն ունի։
Վերոնշյալ վեպը վերջինն է, որը Ջեյն Օսթինը գրել է մահվանից առաջ՝ 1817 թվականին։