Հրապարակվել է 2021 թվականի ամենաթանկարժեք բրենդների ցանկը. Amazon-ը կրկին ամենաթանկարժեքն է՝ մոտ 684 մլրդ դոլար
ЭкономикаԱմերիկյան Amazon ըկերությունը 2021 թվականին ևս շարունակում է մնալ ամենաթանկարժեք ապրանքանիշը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով Kantar խորհրդատվական կազմակերպության BrandZ վարկանշային ցանկի տվյալները:
Ընդգծվում է, որ Ջեֆ Բեզոսի ընկերության արժեքը 2020 թվականին ավելացել է 64 տոկոսով և կազմել 683,85 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում Apple ընկերությունն է, որը 74 տոկոսի աճ է ցույց տվել, իսկ ապրանքանիշի արժեքը հասել է 612 մլրդ դոլարի:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Google որոնողական հսկան` 458 մլրդ դոլար արժեքով:
Microsoft ընկերությունն իջել է 4-րդ հորիզոնական (410,27 մլրդ դոլար): Առաջատար հնգյակը եզրափակում է Tencent չինական ընկերությունը` 240, 93 մլրդ դոլար արժեքով:
Ամենաթանկարժեք ապրանքանիշերի առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Facebook, Alibaba, Visa, McDonald's և Mastercard ընկերությունները: