Ազգային-ժողովրդավարական բևեռը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
ПолитикаԱզգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բեւեռը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։
Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»: