Հրապարակվել է օտարերկրյա աշխատողների համար ամենաթանկ քաղաքների ցանկը. Mercer
ЭкономикаԹուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը գլխավորել է արտասահմանում աշխատողների համար ամենաթանկ քաղաքների ցանկը: Այս մասին գրում է CNN-ը` ներկայացնելով Mercer ամերիկյան հետազոտական ընկերության` այս տարվա ուսումնասիրության արդյունքները:
Ամենամյա զեկույցը ներառում է 209 քաղաք: Ուսումնասիրության հիմքում ընկած է տարբեր ծախսերի համեմատությունը, այդ թվում` բնակարանի, տրանսպորտի, սննդի և ժամանցի համար հատկացվող գումարները: Համեմատության համար որպես ելակետային քաղաք ընդունվել է Նյու Յորք Սիթին:
2021 թվականին բնակության համար ամենաթանկ քաղաքների առաջատար տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Աշխաբադ (Թուրքմենստան)
2. Հոնգկոնգ (Չինաստան)
3. Բեյրութ (Լիբանան)
4. Տոկիո (Ճապոնիա)
5. Ցյուրիխ (Շվեյցարիա)
6. Շանհայ (Չինաստան)
7. Սինգապուր
8. Ժնև (Շվեյցարիա)
9. Պեկին (Չինաստան)
10. Բեռն (Շվեյցարիա)
Ինչպես ընկերությունից մեկնաբանել են, Թուրքմենստանում ստեղծված ընթացիկ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է սննդամթերքի պակասի և գերգնաճի: Այդ պատճառով էլ վերջին տարիներին Աշխաբադում ապրելն ավելի թանկ է դարձել: Անցյալ տարի Աշխաբադը երկրորդ հորիզոնականում էր հայտնվել:
Նշվում է, որ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ մեծագույն փոփոխությունը Բեյրութն է, որը անցյալ տարվա ցանկի 45-րդ հորիզոնականից բարձրացել է 3-րդ տեղ: