Արայիկ Հարությունյանը մտադիր է Արցախում վստահության հանրաքվե անցկացնել
ПолитикаNEWS.am–ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է Արցախում վստահության հանրաքվե անցկացնել։ Նա այդ մասին կհայտարարի այսօր՝ Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի ժամանակ։
Հարությունյանը հավանաբար ոգեշնչվել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գրանցած արդյունքներով և որոշել է հանրաքվեի միջոցով արցախցիներին ապացուցել իր իշխանության լեգիտիմությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պահանջում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Իսկ այսօր արդեն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր ժամը 18:00-ին նույն հրապարակում հանդես կգա ուղերձով:
«Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ: Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար»,–գրել է Հարությունյանը։
Ավելին...