Տիգրան Բարսեղյանը հնարավոր է տեղափոխվի MLS
СпортՀայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է թիմից հեռանալուն:
Մրցաշրջանի ավարտից հետո ղազախական մամուլն ակտիվորեն սկսեց գրել հայ ֆուտբոլիստի՝ այլ ակումբ հավանական տեղափոխության մասին:
Թեմայի վերաբերյալ ArmSport-ին մանրամասներ են հայտնի դարձել: 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են ակտիվորեն հետաքրքրվել գերմանական «Վոլֆսբուրգն» ու Մոսկվայի «Սպարտակը»:
Մեր տեղեկությունների համաձայն, հայ ֆուտբոլիստը տարբերակ ունի նաև կարիերան MLS-ում շարունակելու, սակայն դեռ հայտնի չէ, թե որ ակումբի մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ, Բարսեղյանն ընտրություն կկատարի MLS-ի թիմի և «Վոլֆսբուրգի» միջև:
Հիշեցնենք, որ Բարսեղյանը ղազախական թիմում է 2020 թվականից: