Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել 32, Փաշինյանի օգտին՝ 24 տոկոսը. ՌԻԱ Նովոստի-ի հարցման արդյունքները
Политика«Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համարվում են ֆավորիտներ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների շրջանում: Այդ մասին վկայում են հեռախոսային հարցման տվյալները, որն անցկացրել է ՌԻԱ Նովոստի գործակալության սոցիոլոգիական ծառայությունը:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը, այն պարզել է Հայաստանի բնակիչների նախընտրական նախասիրությունները: Հարցմանը մասնակցել է 992 հարցված, Հայաստանի բնակչության շրջանում ընտրանքը կազմվել է՝ ըստ բնակության վայրի, սեռի եւ տարիքի: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2 տոկոսը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտ է «Հայաստան» դաշինքը, որը ձեւավորվել է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ. դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 32 տոկոսը: Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ըստ հարցման տվյալների, պատրաստ է ձայն տալ հարցվածների 24 տոկոսը: