«Ես քվեարկեցի, որ ուժեղ ապրեք»․ Սամվել Բաբայանը մասնակցեց ընտրություններին
ПолитикаԵս քվեարկեցի, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Մարդիկ պետք է հանգիստ լինեն։ Ընտրություններ են, ամեն ինչ դրանով ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում։ Խորհուրդ կտայի հանգիստ լինել։ Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցություններից 3-4-ն են անցնելու, մնացածը պարտվելու են։ Այդ մարդիկ չարչարվել են, բայց որ ժողովրդի վստահությունը չեն ստացել, պետք է լարվածություն լինի։ Դա բնական է»,- ասաց նա։
Ավելին...