Տոկիո 2020-ին ընդառաջ ՀԱՕԿ նախագահը հանդիպել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ
ВидеоՏոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Նպատակը Տոկիո 2020-ին և հայկական սպորտին վերաբերող խնդիրներին անդրադառնալն էր:
ՀԱՕԿ նախագահը ընդգծել է, որ այսօր պետության կողմից սպորտին պատշաճ աջակցություն չի ցուցաբերվում, քիչ է մարզիչների աշխատավարձը, տարիներ շարունակ մարզագույք չի հատկացվում մարզադպրոցներին: