ՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար
СпортՀայաստանը ներկայացնող լրագրողները նոր հավատարմագրում են ստացել Եվրո-2020-ի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանը ներկայացնող երկու լրագրողներից Կարեն Ռաֆայելյանը:
«Ադրբեջանի կապիկությունները՝ կապված ԵՎՐՈ-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Երեկ երեկոյան ես, իսկ քիչ առաջ իմ գործընկեր Դավիթ Եղիազարյանը ստացանք նոր հավատարմագրեր:
Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ հարցի կարգավորման համար: Շնորհակալություն նաև Արծրուն Բադալյանին իրավական խորհրդատվության պատրաստակամության համար, ինչպես նաև մեր բոլոր գործընկեր լրագրողներին, ովքեր միասնական կերպով օգնեցին հարցը բարձրաձայնել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու մարզական լրագրողներ` Կարեն Ռաֆայելյանը և Դավիթ Եղիազարյանը, մերժում են ստացել Եվրո-2020 հավատարմագրման համար, ինչը կապված էր Բաքվի հետ, որի իրավապահ մարմինները պետք է թույլատրեին լրագրողների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
Ավելին...