Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների Լիգայում
СпортՏեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը:
Շվեյցարիայի Նիոն քաղաքում որոշվեցին Երևանի «Նոայի» և «Ուրարտուի» մրցակիցները։ «Նոային» բաժին հասավ ֆիննական ԿՈՒՊՍ-ը, իսկ «Ուրարտուին»՝ սլովենական «Մարիբորը»։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության առաջին փուլում Երևանի «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։
Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Ուելսից «Կոնաս Կի Նոմադս» ակումբի հետ, որն իր երկրի գործող չեմպիոնն է: