Սա շատ կարևոր սիմվոլ է՝ ում պետք է հանել, հանել, ում պետք է մխել, մխել․ Նիկոլ Փաշինյան
ПолитикаՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Նոր Հաճնում քաղաքացիների հետ հաբդիպման ժամանակ ցույց տվեց մուրճ՝ ասելով, որ նվեր է ստացել։
«Այսօր նվեր եմ ստացել առավոտյան Եղվարդում։ Փաստորեն, բան չասեցի, միայն բարձրացրի, մարդիկ սկսեցին ծափ տալ։ որ ձայնս կտրվեի, չկարողանամ խոսել, գնալու եմ բոլոր հանրահավաքներին սա ցույց տամ, և մարդիկ արդեն գիտեն։
Այո, սա շատ կարևոր սիմվոլ է, որովհետև ում պետք է հանել, հանել, ում պետք է մխել, մխել, որտեղ պետք է կառուցել, կառուցել։ Այո, ամենակարևորը՝ մենք երկրում պետք է հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, ոչ թե անձի, ոչ թե քաղաքական ուժի, այլ իավունքի և օրենքի դիկտատուրա։
Եվ ես, մենք ձեզնից մանդատ ենք ուզում, պողպատե մանդատ՝ Հայաստանի հանրապետությունում իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու համար»։
Ավելին...