Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ը
ВидеоԽՈՅԵՐ
Սիրելին չի ցանկանա ձեզ երկար ժամանակով բաց թողնել, անգամ եթե դուք խիստ զգաք դրա կարիքը:
ՑԼԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել պատասխանատու ինչ-որ քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք կհասկանաք, որ մի ամբողջություն եք կազմում ձեր սիրելիի հետ, որը հնարավոր չէ մասնատել, անգամ եթե շատ մեծ ցանկություն լինի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք երկար կպարզաբանեք սիրելիի հետ, թե ով է մեղավոր այս կամ այն անհարթություններում, որոնք առկա են ձեր միջեւ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր ներքին զգացողությունը կլինի շատ ավելի ուժեղ, քան երբեւէ եղել է: Անպայման օգտվեք այդ հանգամանքից:
ԿՈՒՅՍԵՐ
Կարծես թե ինչ-որ մեկը կուրորեն սիրահարված է ձեզ: Ձեր շուրջը նայեք եւ, ամենայն հավանականությամբ, կնկատեք նրան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք չեք ցանկանա սիրելիի հետ համատեղ ապագայի մասին ծրագրեր կազմել: Ձեզ բավարարում է այն, ինչ այս պահին ձեզ հետ կատարվում է:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեր սիրելիի համար ձեր պահվածքն անհասկանալի կլինի, սակայն նա չի ցանկանա պարզել դրա պատճառները, այլ պարզապես հետեւություններ կանի իր համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մի ամաչեք սիրելիին ուշադրության նշաններ ցույց տալուց: Ժպտացեք, հետաքրքրվեք նրա գործերով, համբուրեք կամ գրկեք նրան:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Արժե սիրելիին անկեղծորեն պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է կամ ուրախացնում: Ցանկացած կեղծիք նա կզգա միանգամից: