Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել. Փաշինյան
Политика«Մամուլում տեղեկություն կա, որ մենք ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել Ադրբեջանին։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։ Այս մասին Գավառում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։
Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի թիկունքում։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենա պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծենք։
Բայց ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի ձևով Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց մեր գերիների վերադարձը և հայտարարեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել։
Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք հրաժարվել դրանից։ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը»,- ասաց նա։
Փաշինյանը նաև հայտնել էր, որ 15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։
«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարությամբ ունի առաքելություն ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։
Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ ՀԻմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասել էր նա։
Ավելին...