Կյանքից հեռացել է «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմի աստղը
КультураՉեխիայում 68 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լիբուշե Շաֆրանկովան` 1973թ. նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմի աստղը, ինչի մասին հայտնել է նրա որդին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, դերասանուհին 2014-ից ի վեր պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Սակայն դերասանուհու մահվան պատճառը հայտնի չէ:
Նշենք, որ Շաֆրանկովային համաժողովրդական ճանաչում է բերել Վացլավ Վորլիչեկի «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմը: Հայրենիքում նա մինչև հիմա համարվում է չեխական կինոյի վառ աստղերից մեկը: Նա նաև նկարահանվել է «Ջրահարսը», «Ձնծաղիկների տոն», «Արքայազնն ու հավերժական աստղը» և օսկարակաիր «Կոլի» ֆիլմերում:
Շաֆրանկովան դադարել է նկարահանվել 2014թ.: